12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Ծխախոտը թանկացել է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակը” գրում է, որ երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտների գնապիտակները 5-7 տոկոսով թանկացավ “Ֆիլիպ Մորիսի” արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։

“Մոտավորապես նույնքան թանկացան “Գրանդ տոբակո” եւ “Մասիս տաբակ” ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ մեր թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից”,- գրում է թերթը եւ հավելում, որ սիգարետների թանկացումը բավականին անսպասելի է։

Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Թերթի տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ Վերջին շրջանում դրամի փոխարժեքը ևս չի փոխվել, ինչը կարող էր ազդել դրանց գների վրա։ Սիգարետների արտադրությունը կամ առավելևս ներկրումը՝ էներգատար չէ եւ գազի ու էլէներգիայի թանկացումը այդչափ ազդեցություն չեն կարող թողնել։ Սա թերեւս շղթայական գնաճային երեւույթի դրսեւորում է: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ