06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Բացատրելու բան չունեմ…Կոստանյանին սիրով է քվեարկել

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին սիրով է քվեարկել: Henaran.am-ի հետ զրույցում Վարդանյանը չասաց՝ կողմ է քվեարկել, թե դեմ` ՛՛Սիրով եմ քվեարկել՛՛:

Վարդանյանը նշեց, որ փակ քվեարկություն է եղել, և պետք չէ հիմա փորփրել, թե ով ինչպես է քվեարկել: Դիտարկմանը, թե երեք հոգի են կողմ քվեարկել, սակայն մոտ մեկ տասյնակ պատգամավոր հայտարարում է, որ դեմ է քվեարկել, նա պատասխանեց. ՛՛Իրենց իրավունքն է, ուղղակի մոռանում եք, որ այդ փնտրտուքի ժամանակ կարող եք սխալվել: 

Ում ուզում են թող մեղադրեն, մեզ մեղադրել ոչ մեկը չի կարող, մենք ազնիվ ենք եղել ինչպես միշտ՛՛: Հիշեցնենք, ՀՅԴ-ը հայտարարել էր, որ խմբակցության պատգամավորներն ազատ են իրենց դիրքորոշման մեջ:

՛՛Ես խոսում եմ մեր մասին, մենք ընդդիմադիր խմբակցություն ենք, ընդդիմադիր պատգամավորներ ենք այս իշխանությանը, և մենք հիմնավորել ենք մեր քվեարկությունը: Եղել են քվեարկություններ, երբ մենք դեմ ենք եղել կամ կողմ, դա մեր լիազորությունների մեջ է մտնում, մեր լիազորությունները պետք չէ պայմանավորել նման գնահատականներով՛՛:

Ինչ վերաբերում է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, հաշվիչ հանձնաժողովի նախագահ Լյուդմիլա Սարգյանի մեղադրանքներին, թե գլխավոր դատախազի ընտրությունները կեղծվել են, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ հավատում է իրենց խմբակցության ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանին, ով ևս այդ հանձնաժողովի անդամ է: Նա իրեն ասել է` “ամեն ինչ նորմալ է եղել”:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ