08 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Կամ, կամ՝ Տարոնը պիտի ընտրի՛՛

Սայաթ Նովա 10 հասցեում սպասվող կառուցապատմանը առաջին իսկ վարկյանից դեմ են հարակից 5 շենքերի բնակիչները: Սայաթ-Նովա 12 շենքի լիազոր ներկայացուցիչ Անաիդա Հովսեփյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով շենքի բակում գտնվող կաթսայատան տեղում բազմահարկ և բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր կառուցելու մասին՝ ասաց.

” Ժողովներին միշտ հարցրել եմ, թե ինչ պետք է արվի կաթսայատան հետ, սակայն պատասխան չեմ ստացել: Մեկ էլ հանկարծ ասացին, որ կաթսայատունը վաճառված է և բազմաբնակարան շենք են կառուցելու: Մեր բակի բնակիչները նախանձով նայում են, թե ինչպես է Տարոն Մարգարյանը տարբեր բակերում կանաչապատում անում: Ստացվում է, որ մեր բակը սև ցուցակում է”,- նկատեց լիազոր ներկայացուցիչը: Բնակիչները բազմիցս դիմում-բողոքներ են հղել Երևանի քաղաքապետին, սակայն լիարժեք դրական պատասխան չեն ստացել: Տարածքն արդեն վաճառված է:

“Ոչ ոք չի ասում, որ հյուրանոց, բազմաբնակարան շենք չի կարելի կառուցել, դա լավ է, բայց ոչ բակում: Անգամ ծերերի համար նստելու տեղ չկա: Եթե թույլ կտան, մենք պատրաստ ենք մեր ուժերով կառուցել: Մենք արդեն երկար ժամանակ է սպասում ենք քաղաքապետի որոշմանը”,-հավելեց Անաիդա Հովսեփյանը:

Բնակիչները նշեցին նաև, որ իրենց թաղում բոլորը Տարոն Մարգարյանին են ընտրել ու հիմա պահանջում են լսել իրենց:

“Այդ շենքը չի կառուցվելու, մենք պայքարելու ենք մինչև վերջ: Տարոնը պիտի շուտափույթ որոշում ընդունի: Նա պիտի կամ ընդունի իր սխալը ու ասի, որ վրիպել է կամ պիտի պաշտոնապես ընդունի, որ անձնական որևէ շահագրգռվածություն է ունեցել կաթսայատան տարածքը վաճառելու թղթի տակ ստորագրելու համար”,-ասաց “Համայնք և իրավունք” ՀԿ նախագահ Սամվել Մկրտչյանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ