29 Հունիսի, Saturday, 2024
KFC

“Սիթի-տուր” տարեցների համար

Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, ի թիվս բազմաբնույթ միջոցառումների, որ իրականացվել են Երևանի բոլոր վարչական շրջաններում, Երևանի թիվ 1 և Նորքի տուն-ինտերնատների շահառուներ զբոսնել են Երևան քաղաքի պաշտոնական քաղաքային զբոսաշրջային երթուղու՝ “Երևան սիթի տուր”-ի երկհարկանի ավտոբուսներով։

“Այսօր Երևանի քաղաքապետարանը բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել տարեցների համար։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ցանկանալով, որ տուն-ինտերնատի տարեցներն իրոք անակնկալ, ինքնատիպ օր անցկացնեն, առաջարկեց այսօրվա այս երթուղին նրանց տրամադրել։ Մեր տարեցների արձագանքից կարող եմ հաստատապես ասել՝ սպասումներն արդարացվել են”,- նշել է Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը։

“Երևան սիթի-տուր”-ի մասնակից շուրջ 100 շահառուների խոսքով՝ այսօր անմոռանալի օր են անցկացրել, և առաջինն ինչ նկատել են, շատ ավելի գեղեցկացած Երևանն է,  որտեղ կատարված մեծ աշխատանքը երկհարկանի ավտոբուսի բարձրությունից ավելի լավ է երևում։

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ