29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Տիգրան Առաքելյանի նկատմամբ պատիժը ակնհայտ անհամաչափ է. Վահե Էնֆիաջյան

Հայաստանի Հանրապետությունն  ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Մեջբերում Սահմանադրությունից: Սրանք են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է ժողովրդվարությունն ու  համամարդկային չափանիշներին համահունչ իրավական պետությունը

Այդ բարձր արժեհամակարգին հասնելու միակ ուղին Հայաստանում քաղաքացիական հասարակության, մարդու և քաղաքացու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության և ժողովրդավարական ինստիտուտների վրա հիմնված իրավական պետության կառուցումն է և քաղաքացու վստահությունն իրավապահ մարմիններին:

Ինչը պատշաճ կերպով չի իրականացվում և մարդկանց սպասելիքները իրավական պետություն ունենալու մասին՝ հոդս են ցնդում: 

Արդարադատության համակարգի հավասարաչափ կիրառումը պետության սոցիալական բոլոր շերտերի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացու համար երաշխիք է հանդիսանում, որ նա պաշտպանված է իր պետության կողմից և ծանոթ բարեկամ սկզբունքը չի անդրադառնում արդարադատության վրա:

 Ասվածի  լավագույն  օրինակներից  է Տիգրան Առաքելյանի գործը, ում  հանդեպ  կիրառված  պատիժն  ակնհայտ  անհամաչափ է:

 Արդարադատության հավասարաչափ կիրառումը ամենակարևոր  գործոններից է  պետության  միջազգային վարկանիշի և հեղինակավոր միջազգային անալիտիկ կազմակերպությունների կողմից ներդրումային ռիսկայնության սանդղակներ սահմանելիս:

Հայաստանի Հանրապետության եռաստիճան դատական համակարգը հասարակության կողմից դեռևս չունի ցանկալի վստահությունը:

Թե՛ սահմանադրությամբ, թե՛ իրավական այլ նորմատիվային տեղական և  միջազգային  ակտերը պատշաճ կերպով չեն կիրառվում:

  Նմանօրինակ նախադեպերը առիթ են հանդիսանում հուսալքության, իրավական համակարգի հանդեպ անվստահության մթնոլորտի առավել խորացմանը, ինչը սպառնալիք է հանդիսանում կայունության համար՝ ստեղծելով անկանխատեսելի հետևանքներ՝ մեր երկրի և մեր պետականության համար:

 Առանց անկախ, հասարակության հարգանքը վայելող և արդյունավետ դատական համակարգի գոյության հնարավոր չէ կառուցել իրավական պետություն, ձևավորել ժողովրդավարական ամուր հասարակություն և լուծել սոցիալ-տնտեսական լուրջ հիմնախնդիրներ:

Ի դեպ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Հայաստանից  ստացել է  46 դիմում  բողոք, որոնցից 42-ը բավարարվել  և  վճիռը  կայացվել  է  ի  օգուտ  դիմողների:

Ցանկացած  մարդ  ուզում է  իրեն օրենքով  պաշտպանված  զգալ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ