29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակն է

ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ելույթը.

Մեծարգո ԱԺ նախագահ, սիրելի պատգամավորներ.        

Չպետք է մոռանանք, որ մարդկության մեջ հայ տեսակը հաճախ է   կանգնել խորհրդավոր վճիռների և նոր ճանապարհների առաջ, և նա է, որ իր ամենացավագին հիշողություններով  լավ գիտի, թե քաղաքական ինչպիսի ոչ ճիշտ կողմնորոշմամբ կարող ենք հայտնվել  մի այնպիսի պայմաններում, որ ողջ ազգի ճակատագիրը կդնենք հարցականի տակ:

Ինչ խոսք, մենք եվրոպական ազգ ենք թե՛ մեր բնույթով, թե՛ մեր բանականությամբ, բայց շատ եվրոպական ազգերից տարբերվում ենք մեզ բնորոշող հոգեկերտվածքով և նախնյաց վարքականոններով: Այսինքն՝ բացառիկ մի ազգ ենք, մի ժողովուրդ, մարդկության մի տեսակ, որը հազարամյակներ շարունակ համամարդկային արժեհամակարգում պահպանելով իրեն բնորոշող բարձրագույն արժեքները՝  նաև համադրելի է եվրոպական ընտանիքին:

Եվ հենց այդ պատճառով էլ մեր երկրում պիտի տարվի այնպիսի քաղաքականություն, որպեսզի անժխտելի լինի պետության կողմից որդեգրած արտաքին քաղաքականության և ժողովրդի միջև գոյություն ունեցող բարոյական նկարագրի համընդհանուր կապը:

Հակառակ դրան, այսօր բոլոր գաղափարախոսությունները տանում են եվրոպականացման, այնինչ, մեր ազգային ոգին ու արժեքները միայն հայ ցեղը կարող է համամարդկայնացնել, իսկ Եվրոպան մեզ համար պիտի լինի այնքանով, ինչքանով որ հնարավոր կլինի մեր սեփականը քաղաքակիրթ աշխարհում դրսևորելու համար:              

 Չպետք է մոռանանք, որ անգամ եվրոպական մի շարք պետությունների հզորությունը պայմանավորված է հենց իրենց ազգային ոգու դրսևորմամբ և ազգային արժեքներից չշեղվելու փաստով:

Բայց, այսօր մոռացության տալով ազգայինը և ընդունելով եվրոպական լավագույն արժեքների շարքում գտնվող նաև անբարո աղբը, շատ կներեք, դա հարիր չէ հազարամյակներ գոյություն ունեցող  մի ժողովրդի, որի գոյություն ունենալու փաստը կայանում է  շնորհիվ իր ոգու, որը մինչ այսօր աշխարհի համար մնում է անհայտ և անճանաչելի:

 Ինչ խոսք, Եվրոպան մեզ համար մնում է Եվրոպա, և դա լավ գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը: Այն քաղաքակիրթ աշխարհը, որը փակեց աչքերն անցած դարասկզբին թուրքի կողմից  հայ ազգի նկատմամբ ցեղասպանություն իրագործած այդ ծանրագույն ոճիրի վրա:

Եվ այսօր աշխարհաքաղաքական դաշտում մեզ համար ստեղծված իրավիճակը, և մեր պետության կողմից կայացված որոշումը, թող ցնցումների մեջ չգցի նմանատիպ քաղաքակրթությամբ օժտված եվրոպացի մի շարք թուրքամետ գործիչների:

Այո, դա ցնցումնալի է լինելու թուրքերի և ազերիների համար, որոնց  կողմից նավթադոլարների միջոցով Եվրոպայում մեզ համար պատրաստվող բիզը հայտնվելու է իրենց մարմնի ճիշտ տեղում  և ճիշտ ժամանակին:

Ի վերջո, Հայաստան երկիրը մեր ազգի և ժողովրդի կնճիռներն են: Ժամանակն է, ժողովրդի հետ ճշտել իրականությունը՝ նրան չշեղելով երկրում տարվող քաղաքական այն ուղղվածությունից, որով կարելի է անսասան պահել  մեր երկրի անվտանգությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ