29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Ինչքա՞ն կարելի է …

Շաբաթ օրը Երևանի Ս. Երրորդություն եկեղեցում տեղի է ունեցել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի 7  երեխաների մկրտության արարողությունը: Եկեղեցին տարածված տեղեկավության համաձայն` փակ է եղել հավատացյալների համար:

Ապա տեղեկություն եղավ, որ այս փաստը զայրացրել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին: Պարզաբանման համար Henaran.am-ի թղթակիցը զրուցեց Ս. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ:

“ Ինչքա՞ն կարելի է զրպարտել եկեղեցուն և հոգևորականին: Ես արդեն հրաժարվում եմ մեկնաբանություն անելուց, եկեղեցին փակ չի եղել, և ես չեմ պատրաստվում արդարանալ”,- նկատեց քահանան:

 Տեր Եսային հայտնեց, որ քանի որ եկեղեցական արարողության համար նախատեսված ձևավորումը անողոքաբար վնասվում էր մկրտությունը պարզապես դիտելու եկած որոշ մարդկանց կողմից, ապա ժամանակավորապես փակվել էր եկեղեցու միայն գլխավոր մուտքը: Իսկ հարավային մուտքը միշտ բաց է եղել: 

“Իմ ասածի ճշմարտությանը հավատալու համար, մարդ պիտի մի քիչ բարոյական լինի և վերջ”,-եզրափակեց Տեր Եսային:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ