02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Կոռուպցիայի համաշխարհային զեկույց. կրթություն՛՛

Մեր երեխաների կրթության ոլորտում հաջողություն չի գրանցվի, քանի դեռ մեր դպրոցներն ու համալսարանները վարակված են կոռուպցիայով

Թրանսփարենսի  Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման նոր զեկույցը վկայում է, որ կրթության ոլորտը ներծծված է կոռուպցիայով և առաջարկում է, թե ինչպես կանխել այն և ձևավորել կոռուպցիայի դեմ պայքարողների նոր սերունդ

Բուդապեշտ/Բեռլին, հոկտեմբերի 1, 2013 թ.: Իր նոր զեկույցում Թրանսփարենսի Ինթերնեշնլը արձանագրում է, որ անհրաժեշտ է ուժեղացնել կոռուպցիայի դեմ պայքարը կրթության ոլորտում որպեսզի երեխաները ոչ միայն մշտապես հաճախեն դպրոց և կյանքի կոչվեն գրագիտության ու զարգացման նպատակները, այլև հասնեն նրան, որ հաջորդ սերունդը պատրաստ լինի «ոչ» ասել կոռուպցիային:

՛՛Կոռուպցիայի համաշխարհային  զեկույց. կրթություն՛՛ զեկույցը մանրամասնում է բազմաթիվ պրակտիկ քայլեր, որոնք միտված են կանխելու կրթական համակարգը քայքայող իշխանության չարաշահումը, կաշառակերությունը և մութ գործարքները: Այն կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, մասնավոր հատվածին և քաղաքացիական հասարակությանը կոչ է անում ողջ աշխարհում խթանել լավ կառավարումը կրթության քաղաքականության մեջ:

՛՛Որպեսզի դպրոցները կրթեն կոռուպցիայի  դեմ վաղվա պայքարողներին պետք է իրենք զերծ լինեն կոռուպցիայից: Առանց օրինավորության բարձր մակարդակի մեր դպրոցներն ու համալսարանները չեն կարողանա ապահովել ապագա առաջնորդներին կաշառարարության դեմ պայքարում հաջողության հասնելու և, որ ավելի կարևոր է, այն հաղթահարելու համար անհրաժեշտ հիմնական գործիքներով՛՛,- նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլ կազմակերպության նախագահ Հյուգետ Լաբելը: ՛՛Աշխարհի բնակչության մոտավորապես մեկ հինգերորդ մասը կազմող 15-24 տարեկան երիտասարդներն ունեն բավականաչափ ներուժ արմատախիլ անելու կոռուպցիան թե՛ որպես այսօրվա քաղաքացիներ և թե՛ որպես ապագա առաջնորդներ՛՛:

Հակակոռուպցիոն քաղաքականության  այնպիսի հիմնարար բաղադրատարրերի կիրարկումը, ինչպիսիք են, օրինակ, կրթության քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը,  մանկավարժների վարքագծի կանոնները, ծնողների և աշակերտների մասնակցությունը կառավարմանը, ինչպես նաև կրթական համակարգում վերահսկողության ու հաշվետվողականության հստակ համակարգերը կապահովեն, որպեսզի մեր երեխաների ուսուցման նպատակով ծախսված ամեն մի դրամը (դոլարը, պեսոն կամ ռուփին) ծախսվի նպատակային՝ դպրոցների կառուցման, ուսուցիչներին վճարելու և դասագրքերի գնման համար: 

Սակայն կոռուպցիան բազմաթիվ երկրներում արատավորել է կրթական համակարգի հեղինակությունը: Համաձայն Թրանսփարենսի ինթերնեշնլի 2013 թ. Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի տվյալների՝ անցյալ տարի աշխարհում յուրաքանչյուր հինգերորդը կաշառք է վճարել կրթական հաստատություններին, իսկ աշխարհի ամենաաղքատ երկրներում այն աճում է` հասնելով յուրաքանչյուր մեկը երեքին հարաբերակցությանը:

ԹԻ ՛՛Կոռուպցիայի համաշխարհային  զեկույց. կրթություն՛՛-ը լույս է սփռում կրթության ոլորտում կոռուպցիայի բազմաթիվ ձևերի և դրսևորումների վրա՝ դրանք կապված լինեն պետական բյուջեից կրթությանը հասանելիք միջոցների, դպրոցներում կազմակերպվող թաքնված դրամահավաքների, թե կեղծ կոչումների առք ու վաճառքի հետ:

Այն նաև ցույց է  տալիս, որ բոլոր դեպքերում կրթության  ոլորտի կոռուպցիան վտանգավոր խոչընդոտ է բարձրորակ կրթության և սոցիալական ու տնտեսական զարգացման ճանապարհին: Այն վտանգում է համալսարանների կողմից մատուցվող ակադեմիական կրթության որակը, և անգամ կարող է հանգեցնել երկրի բարձրագույն կրթության ողջ համակարգի հեղինակության կորստին:

Գնահատելով առաջիկա  ուղին, ՛՛Կոռուպցիայի համաշխարհային  զեկույց. կրթություն՛՛-ը վեր է հանում կրթության ոլորտի կոռուպցիայի դեմ պայքարի նոր մոտեցումները:

442 էջանոց զեկույցը բաղկացած է 5 բաժնից, որտեղ ներկայացված են ավելի քան 50 երկրների 70 փորձագետների վերլուծություններն ու առաջարկություններնը: Այդ բաժինները ներառում են.

-գլոբալ միտումները կրթության ոլորտի կոռուպցիայում

-կոռուպցիայի մասշտաբների գնահատումը դպրոցական կրթությունում

-թափանցիկությունը և  օրինավորությունը բարձրագույն կրթությունում

-նորարարական մոտեցումների  դրսևորումը կրթության ոլորտի  կոռուպցիայի հաղթահարման հարցում

-կրթության դերը անհատական և մասնագիտական օրինավորությունը ուժեղացնելու գործում:

Կոռուպցիայի լայն տարածումը  կանխելու և երիտասարդների շրջանում օրինավորության բարձրացման համար վճռորոշ նշանակություն ունի ավելի լավ ապագայի կառուցումը: Չիլիից Մարոկկո և այնտեղից էլ Թայլանդ՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի ներկայացուցչություններից շատերն ապացուցել են, որ դպրոցական ուսումնական ծրագրերում հակակոռուպցիոն նախաձեռնություններ ընդգրկող համապարփակ ծրագրերի մշակումը և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ դասարանում տարվող աշխատանքը էական դեր են կատարում կրթության ոլորտի կոռուպցիան վերացնելու գործում:

՛՛Կոռուպցիայի համաշխարհային  զեկույց. կրթություն՛՛ զեկույցի հետ կարող եք ծանոթանալ առցանց՝ www.transparency.org հասցեում: Զեկույցի մեկնարկը կլինի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որին կհաջորդեն միջոցառումներ բազմաթիվ երկրներում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ