02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պետք չէ հոտել. ով ինչպես կքվեարկի Կոստանյանին

ԱԺ ՕԵԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանի թեկնածությանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածուի վերաբերյալ՝ հայտարարեց խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց՝ դեմ են քվեարկելու Կոստանյանի թեկնածությանը, քանի որ այստեղ ոչ թե անձի ընտրություն է, այլ համակարգի: ՛՛Կարևոր ընտրության առաջ ենք կանգնած,  բայց անձ չենք ընտրում, հարց է՝ դատաիրավական համակարգը հնարավոր է անձի միջոցով փոխել՛՛,-ասաց Հակոբյանը՝ հավելելով՝ չնայած դեմ են քվեարկելու, Կոստանյանի կողքին կլինեն, եթե նա իրենց կարիքն ունենա:

՛՛Ձեր կողքին կլինենք, եթե քաղաքական պատվեր ստանաք ու անկեղծ լինեք՝ այդ մասին հայտնեք, մենք Ձեզ կօգնենք ու ես չեմ վախենա՝ այդքան տղամարդկություն կունենամ ու կասեմ, որ սխալվել ենք՛՛:

ՀՅԴ խմբակցությունը ըստ քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ազատ են լինելու իրենց քվեարկության մեջ: Պատգամավորը շեշտեց, որ դեռ ոչ ոք չի կարող ասել ՝վեց տարի հետո ինչպիսի կարծիքներ են շրջանառվելու Գևորգ Կոստանյանի մասին՝ ՛՛Հնարավոր է ասվի՝ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը՛՛: 

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ իրենց հետ հանդիպման ժամանակ Կոստանյանը չխոսեց իր պաշտոնավարման ընթացքում բանակում կատարված մահվան դեպքերի և այլ հանցագործությունների մասին: Մանուկյանը հայտնեց, որ իրենք ՛՛մարտի մեկի՛՛, քաղբանտարկյալների և այլ խնդիրներ են դրել Կոստանյանի առջև: 

՛՛Դուք ձեռնո՞ց եք նետելու Սերժ Սարգսյանին, ձեռնո՞ց եք նետելու կառավարությանը,-շեշտեց Մանուկյանը, ապա հավելեց,-Կոստանյանի վարքագիծը արդեն կանխորոշված է, ինքը չի կարող դուրս գալ իրեն թույլ տրված շրջանակներից՛՛: ՀԱԿ-ը դեմ է ՛՛Սերժ Սարգսյանի առաջարկած յուրաքանչյուր թեկնածուին՛՛:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը նկատեց՝ կարծես թե ընդդիամդիր խմբակցությունները դեմ չեն Կոստանյանի անձին:

՛՛ Ոչ պետք է հոտ քաշել, ոչ էլ հոտել, մենք լսում ենք մեր ընդդիմադիր գործընկերների քննադատությունը, բայց զազրախոսությունը հաճելի չէ որևէ մեկին՛՛,-ասաց Սահակյանը՝ ՛՛ՀՀԿ-ն բնականաբար կողմ են քվեարկելու ներկայիս զինդատախազի թեկնածությանը՛՛: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ