11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Լարվածություն կլինի. Ժամանակ

“Ժամանակ”-ը գրում է.

Չնայած քննչական նոր մար­մինը դեռ չի ստեղծվել,”ժամա­նակի” տեղեկություններով` դրա օրենսդրական նախապատ­րաստման նպատակով ստեղծ­ված համապատասխան հանձ­նաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ուրբաթ օրը գնացել է ոստիկանության քննչական բաժին: հիշեցնենք, որ հանձնա­ժողովը պետք է օրենսդրություն նախապատրաստի քննչական նոր մարմնի համար, որը միավո­րելու է տարբեր գերատեսչու­թյունների քննչական մարմիննե­րը:

Որոշ տեղեկություններով’ նոր ստեղծվելիք մարմինը կա­րող է լարվածություն առաջաց­նել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու Աղվան Հովսե­փյանի միջեւ, քանի որ հստակ չէ, թե նրանցից ում իշխանությունը որտեղ է ոստիկանության քննչա­կան մարմնում ավարտվելու եւ սկսվելու մյուսինը:

Ի դեպ, ոստի­կանության գլխավոր քննչական վարչության պետ Գագիկ Համբարձումյանը, որոշ տեղեկու­թյուններով, լավ հարաբերու­թյուններ ունի Աղվան Հովսեփյանի հետ և համարվում է նախկին գլխավոր դատախազի մարդը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ