17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Տրանսպորտի ուղևավարձի նոր սակագինը խոցելի թիվ կլինի. Ժամանակ

Մաշտոցի պուրակում Երեկ տեղի ունեցավ տրանսպորտի ոլորտի հիմնսւխնդիրներով եւ ուղեվարձի թանկացմւան հար­ցով հանրային հանձնաժողո­վի ստեղծման մսւսին հանրա­յին քննարկում, որի ընթաց­քում ելույթ ունեցավ”Իրազեկ եւ պաշտպանված սպառող” ՀԿ-ի նախագահ, հանձնաժո­ղովում ընդգրկված Բաբկեն Պիպոյանը:Այս մասին “Ժամանակ” թերթը գրում է.

“Ես ի սկզբանե առաջին իսկ օրվանից, երբ քաղաքսպետարանը ներկայացրեց հաշվարկ- հիմնավորում, տվեցի իմ հիմնա­վորումը՝ առ այն, որ իրենց ասա­ծը չի համապատասխանում իրականությանը: Այն դեպքում, եթե անգամ ներդրվեն բոլոր այն ծախսերը, որոնք իրենք գրել են, ապա ծախսերը պետք Է ամոր­տիզացիայի մասով կիսեն, այ­սինքն՝ մեքենաները շահագործեն ոչ թե 5, այլ 10 տարով եւ ըն­դամենը հաշվարկեն տեղա­փոխվող ուղեւորների թիվը: Երբ քաղաքապետարանում բարձրացրեցի այդ հարցը, փոխքա­ղաքապետ Նիկոյանն ասաց, որ հետ չենք նայում՝ նայում ենք առաջ: Ցավոք, իմ հարցադրու­մից հետո շահագրգիռ կողմեր իսկապես հանձնաժողովում չե­ղան, ու չքննարկվեց այն հարցը, թե ինչու չենք քննարկում”, – ասաց նա: Նրա խոսքերով Երե­ւանի քաղաքապետարանն ամեն ինչ փորձելու Է անել, որ­պեսզի հաշվարկ-հիմեավորումը ներկայացվի վաղվա տրանս­պորտի համար. “Այսինքն՜ մենք երբեք “ԳԱԶել”-ների մեջ կանգ­նած մարդ չենք տեսնելու, կա­կատարյալ պայմաններ են լինուլու:Չհամաձայնել չենք կարող, որովհետեւ ցիվիլ երթեւեկություն բոլորս ենք ուզում, բայց շատ կարեւոր նախապայման՝ չպետք է թողնել մոլորեցնել մեզ: Այ­սինքն՝ գնում ենք դեպի քաղա­քակիրթ տրանսպորտի հստակ մեխանիզմ ունենալու”:

“ժամանակի” հետ զրույցում Բ. Պիպոյանը նշեց, որ առայժմ գնի հետ կապված գնահատական տալ չի կարող` այդ մասով դեռեւս խոսակցություններ չեն եղել. «Երբ սահմանվում էին չափորոշիչները, Ես ինքս ասացի, որ չի կարել սահմանել չափորոշիչներ, որից ելնելով էլ գին, որովհետեւ իրականում չափորոշիչը հենց գին է”:

Մանրամասները “Ժամանակ” թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ