Հովհաննես Թամամյանն ու Մարգար Օհանյանը կհամաներվե՞ն. Հայկական ժամանակ
Սերժ Սարգսյանը երեկ առավոտյան Ազգային ժողով է ուղարկել անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին առաջարկը:”Հայկական ժամանակ” թերթը գրում է. Առաջարկի նախագիծը խիստ գաղտնի է պահվում եւ ընդամենը մի թանի պատգամավորների ձեռքին կար, ովքեր իրենց կոլեգաներին թույլ էին տալիս միայն աչքի պոչով այն անցկացնել:
Սակայն մեր թղթակցին հաջողվել է հայթայթել այդ նախագիծը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ: Փաստաթուղթն այսօր քննարկվելու է Աժ պետաիրավական հանձնաժողովի փակ նիստում, այնուհետեւ Աժ լիագումար նիստում, որից հետո նոր միայն կհրապարակվի պաշտոնապես:
Նշենք, որ դրա ընդունումից հետո այն անմիջապես մտնում է գործողության մեջ,որի արդյունքում շատ կարճ ժամկետում ազատ են արձակվելու քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը և ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:Վերջին տարիների աղմկոտ գործերով անցնող որոշ անձանց վրա ևս այն կտարածվի:
Ազատ կարձակվեն մասնավորապես ՝ ՀՀ ոստիկանության քրեական գլխավոր վարչության նախկին պետ՝ Հովհաննես Թամամյանը եւ ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը: Իսկ մյուս աղմկոտ գործերով՝ կախված պատժաչափերից եւ մի քանի այլ հանգամանքներից, կարող են այլ անձինք եւս ազատ արձակվել կամ էլ կկրճատվի նրանց պատժի կրման ժամկետը:
Մանրամասները “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում: