19 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Բագրատյանն ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը. Առավոտ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն օրերս հրավիրած ասուլիսում խոսելով Մաքսային միության մասին՝ քննադատեց այն բոլոր քաղաքական ուժերին ու գործիչներին, որոնք հստակ ու կոնկրետ չեն ասում, թե որն է ճիշտը՝ Մաքսային միությո՞ւնը, թե՞ ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելը:

Այս մասին գրում է “Առավոտ” թերթը . “Նա վստահեցրեց, որ ինքն ասելու է ամեն ինչ, մյուս քաղաքական գործիչների նման բլեֆ չի անելու, որոնք չեն ուզում իրենց հարաբերությունները փչացնել ոչ ՌԴ-ի, ոչ Եվրոպայի հետ: Քանի որ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նույնպես անդրադառնալով այս թեմային կոնկրետ չնշեց մեկը կամ մյուսը՝ Aravot.am-ը  ՀԱԿ կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանին հարցրել է ՝ ընդունո՞ւմ են այդ քննադատությունը:

Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց. “Կա ճշմարտություն իր խոսքի մեջ պաշտոնյաների մասով, չեմ վիճում: Բայց մենք մեր հարաբերությունները ռուսների հետ փչացնելու խնդիր չունենք, պաշտոնյա չունենք: Առհասարակ, երբ որ ես լսեցի պարոն Բագրատյանի մեկնաբանությունները, այդ խնդրի վերաբերյալ շատ հարցերում, կարծես թե, համընկնում էին մոտեցումները՝ Տեր-Պետրոսյանի ասածների հետ”:

Վլադիմիր Կարապետյանին մեկ այլ հարց էր հետաքրքրում. “Հրանտ Բագրատյանը սեպտեմբերի 21-ին մասնակցել էր Սերժ Սարգսյանի հրավիրած միջոցառմանը: Այ, ես շատ կուզենայի Հրանտ Բագրատյանի կարծիքը լսել, թե ինչու ժողովուրդն այլ կերպ է նշում, իսկ ինքը նախընտրեց գնալ այդ միջոցառմանը”,-ասել է նա:

Մանրամասները՝ “Առավոտ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ