17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բաղդասարովը գողացե՞լ է. Հայկական ժամանակ

Ռուսական dissernet.org կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները ուսումնասիրելու եւ բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար “Միկա Լիմիթեդ” ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի “գիտական աշխատանքի” մանրամասն ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը եւ հավելում. “2008թ. Բաղդասարովը պաշտպանել է “Մասնավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում” թեմայով ատենախոսությունը եւ ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան։

Կայքում տեղադրվել է նրա 192 էջանոց ատենախոսությունը, որից պարզվում է, որ այն առնվազն 80 տոկոսով կրկնօրինակված է երկու այլ անձանց ատենախոսություններից, որոնք պաշտպանել են 2004 եւ 2006 թվականներին։ Ընդ որում՝ կրկնօրինակումը բառացի է՝ նույնիսկ առանց ստորակետի փոփոխության։

Ըստ  կայքի հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ Բաղդասարովն իր ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական  համալսարանում, աշխատանքը իրականացվել է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտում, իսկ “ղեկավար կազմակերպությունը” ՌԳԱ Շուկայի պրոբլեմների ինստիտուտն է:

Մանրամասները “Հայկական ժամանակ” թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ