Նորածնի դաժան սպանությունը մո՞ր ձեռքի գործն է. Հայկական Ժամանակ

Հրազդանում նորածնին սպանելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել ՀՀ ՔՕ 106-րդ հոդվածով (մոր
կողմից նորածին երեխայի սպանությունը)։ Այս տեղեկությունը հաստատեց ՀՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Սոնա Տոուզյանն ասաց, որ նորածնի մայրը հարցաքննվում է որպես կասկածյալ։ «Նկատի
ունենալով, որ նրա խնամքին զտնվում են եւս երկու անչափահաս երեխա, ապա նրա նկատմամբ որպես խափանման միջոց կընտրվի երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,- ասել է Տռուզյանը։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ մայիսի 15-ին Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող կանաչապատ հատվածում խոտերի վրա թղթե արկղի մեջ, հայտնաբերվել է արական սեռի նորածին երեխայի դիակ՝ պոլիէթիլենային պարկով փաթաթված։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: