02 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Միայն մեկ խախտում է գրանցվել

Թիվ 38 ընտրարածքում 2013 թվականի սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած  Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով  լրացուցիչ ընտրությունների ժամանակ  ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն»  խմբակցության կողմից նշանակվել են հանձնաժողովի անդամներ բոլոր 76 տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Քվեարկության օրը նշված անձանցից որևէ մեկը չի բացակայել:

Պատգամավորի թեկնածու Արմեն  Կարապետյանը (ՀՀԿ) ունեցել է վստահված անձ թվով 68 ընտրական տեղամասերում, իսկ  պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանը («Ժառանգություն» կուսակցություն)՝ թվով 27 ընտրական տեղամասերում:

Թվով 76 ընտրական տեղամասերից  միայն մեկ տեղամասի գրանցամատյանում  է կատարվել մեկ գրառում խախտման  մասին, որը մեջբերվում է տառացի. «Ընտրատեղամասում ընտրությունն անցավ խաղաղ ու թափանցիկ: Ընտրատարածքում մինչև 50մ-ի վրա ներքին կարգով «աշխատում» էին հատուկ երիտասարդներ, որոնց աշխատանքն անդրադարձավ ընտրության արդյունքի վրա»:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր ներկա անդամները ստորագրել են քվեարկության արդյունքների արձանագրությունները: Թվով 76 ընտրական տեղամասերից միայն երկուսում են հանձնաժողովի մեկական անդամներ նշում կատարել հատուկ կարծիք ունենալու մասին՝ չներկայացնելով որևէ հատուկ կարծիք կամ վերահաշվարկի մասին դիմում:

Թվով 76 ընտրական տեղամասերից 62 ընտրական տեղամասերի գրանցամատյաններում են կատարվել գրառումներ` քվեարկողին օգնող անձանց վերաբերյալ, և, ընդհանուր առմամբ, խոսքը վերաբերում է 397 քաղաքացիների:

Ընտրության  նախապատրաստման և անցկացման ընթացքում  ստացվել է մեկ դիմում Ս. Հայրապետյանի լիազոր ներկայացուցիչ Զ. Փոստանջյանի կողմից:

Թիվ 38 ընտրատարածքում կազմավորված 76 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ որևէ դիմում չի ներկայացվել (դիմում ներկայացնելու  ժամկետը լրացել է 30.09.2013թ. ժամը 18:00-ին):

ԿԸՀ մամուլի ծառայություն

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ