13 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

Մեծ Բրիտանիան խոշոր ներդրումներ կանի Հայաստանում

Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյֆսը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Մեծ Բրիտանիան փորձում է օրինակ ծառայել աշխարհի բոլոր երկրներին Հայաստանում ներդրումային դաշտ ստեղծելու համար:

Դեսպանը տեղեկացրեց, որ արդեն բրիտանական մի քանի խոշոր կազմակերպություններ ներդրումային ծրագրեր են ներկայացրել.”Դեղագործական բնագավառում ունենք մեծ ներդրումներ, բայց ընդհանուր առմամբ ներկայիս վիճակը անբավարար է, դեռ մեր ներդրումները չեն հասել ցանկալի ծավալին: Մենք շարունակ փորձում ենք խրախուսել բրիտանական ընկերություններին, մատնանշելով հայաստանյան դաշտի առավելությունները”,-նկատեց դեսպանը:

Նա նշեց նաև, որ ընկերությունը, որը փորձում է շահագործել Ամուլ սարը նույնպես բրտանական է:

KFC

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ