23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

“Հետք”-ը փակվո՞ւմ է

“Հետք” հետաքննական կայքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան հանրագրում խոստանում է վերջին հետաքննություններից մեկում բացահայտումներ անել հայկական մեդիադաշտի վերաբերյալ, ինչից հետո կայքը փակել:

“Յուրաքանչյուր պաշտոնյայի սրբազան պարտքն է դարձել ունենալ նվազագույնը մեկ լրատվական կայք: Հիմա ձեռի հետ պատգամավոր աշխատող Լֆիկը միանգամից բացել է երկուսը: Բավականին ժամանակ է մտմտում եմ “Հետք” թերթը փակելու մասին: Որովհետեւ մեդիա դաշտում, մենք, կարծես թե, արդեն տեղ և անելիք չունենք: Բայց մի քանի հետաքննություններ ունենք ընթացքի մեջ, դրանք պետք է ավարտել: Եվ դրանցից մեկով էլ կներկայացնենք թե ինչպես իշխանությունը կարողացավ ոչնչացնել մեդիադաշտը:

Ինչ պրոյեկտներ է իրականացրել նախկինում և այժմ ինչ է անում Բաղրամյանը 26-ը: Այս կամ այն լրատվամիջոցի որ լրագրողն է տանում, ասենք վարչապետի գիծը, որը ոստիկանապետի գիծը… որ օլիգարխը որ լրատվամիջոցին ինչքան է վճարում:

Ովքեր են հեռուստաընկերությունների իրական սեփականատերերը: Ինչպես են պետական պաշտոնյաները, օլիգարխները կարգավորում իրենց հարաբերությունները խմբագիրների, առանձին լրագրողների հետ: Ինչպե՞ս մենաշնորհվեց գովազդի դաշտը, ով է այնտեղ հիմնական խաղացողը: Եւ հրաժեշտ հայաստանյան մեդիադաշտին”,-գրել է ՛՛Հետաքննող լրագրողներ՛՛ ՀԿ-ի ղեկավարը: Հիշեցնենք, ՛՛Հետք՛՛-ի վերջին հետաքննությունը օֆշորային հայտնի պատմության մասին էր: 

 

Հ.Գ. Henaran.am-ը առաջիկայում կփորձի պարզել՝ ինչու է մեդիաոլորտում կայացած, համառ պայքարի տեւական եւ արդյունավետ բովով անցած լրատվամիջոցի ղեկավարությունը որոշել այսպես վերջ դնել իր գործունեությանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ