23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Բռնությունը ավանդույթ չէ. հոկտեմբերի 1-ը` ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան այսուհետ յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 1-ին նշելու է “Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր”: Վաղը` հոկտեմբերի 1-ին, Կոալիցիան կանցկացնի 12-ժամյա խաղաղ հավաք Կառավարության շենքի առջև: Հավաքը կսկսվի առավոտյան 9:00-ին եւ կավարտվի երեկոյան 21:00-ին:

“2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա միակ դեպքը չէր Հայաստանում, բայց զարհուրելի էր հայերիս համար ինչպես Հայաստանում, այպես էլ սփյուռքում:

Դեպքից հետո այս հարցով մտահոգված կազմակերպությունները ստեղծեցին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա, որի պահանջն էր արդար դատավարություն և նման դեպքերի կանխում: Այս օրվա խորհուրդն է ընտանեկան բռնության կանխարգելումը` առողջ եւ ամուր ընտանիքներ կերտելու համար:

Ինչպես նաեւ կոչ ենք անում կառավարությանը կատարել խոստումը եւ ընդունել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք: Բռնությունը ավանդույթ չէ, ամուր ընտանիքի հիմքը սերն ու հարգանքն է”,- ասվում է Կոալիցիայի հայտարարության մեջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ