18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Յուրա Մովսիսյանի գոլը չօգնեց ՛՛Սպարտակին՛՛ /վիդեո/

Ռուսաստանի առաջնության 11 – րդ տուրի կենտրոնական խաղում մրցեցին ՛՛Զենիթն՛՛ ու ՛՛Սպարտակը՛՛ :
Խաղը անցավ անչափ լարված ու դիտարժան պայքարում  եւ միայն վերջում դաշտի տերերին հաջողվեց հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը եւ հաղթել 4 – 2 հաշվով :

՛՛Սպարտակի՛՛ խաղացողներ Յուրա Մովսիսյանն ու Արաս Օզբիլիզը մասնակցեցին հանդիպմանը : Ընդ որում 70 -րդ րոպեին Օզբիլիզի փայլուն անցումից հետո Մովսիսյանը հավասարեցրեց հանդիպման հաշիվը :

Հայաստանի հավաքականի խաղացողներից Արաս Օզբիլիզը մասնակցեց ամբողջ հանդիպմանը , իսկ Յուրա Մովսիսյանը փոխարինվեց 88 -րդ րոպեին : Այս պարտությունից հետո ՛՛Սպարտակ՛՛ մրցաշարային աղյուսակում կարող է նահանջել երրորդ հորիզոնականը :

Յուրա Մովսիսյանը խոսել է ՛՛Զենիթից՛՛ կրած պարտության պատճառների մասին : ՛՛Սա երկու առաջատարների հետաքրքիր հանդիպում էր: Կարծում եմ վատ չխաղացինք , ամբողջությամբ նվիրվեցինք , բայց ավելի շատ մենք պարտվեցինք , քան մրցակիցը հաղթեց : Պատճառը երեւի թե թարմության պակասն էր :

Ես խփեցի առաջնությունում 6 -րդ գնդակս , բայց այն ավելի շատ կուրախացներ , եթե որեւէ բան որոշեր : Ինչ վերաբերվում է մեր երկրպագուներին , ապա նրանք ինչպես միշտ հրաշալի էին : Մենք զգում ենք նրանց կարիքը հատկապես այսպիսի դժվար խաղերում ՛՛,- եզրափակել է մովսիյանը :

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ