10 Հունիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ասես աշխարհն է փուլ եկել. արցունքախառը հրաժեշտ Սոս Սարգսյանին /վիդեո/

Այս պահին “Համազգային” թատրոնի շենքում ՀՀ ժողվորդական արտիստ, անվան դերասան Սոս Սարգսյանի հոգեհանգստի արարողությունն է: Այստեղ  էին տարբեր մասնագիտությունների  տեր մարդիկ. դերասաններ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Henaran.am-ի թղթակցի հաղորդմամբ,  “Համազգային” թատրոնի շենքի առաջ վարպետին հրաժեշտի եկածների հերթ է գոյացել:

Henaran.am-ի հետ զրույցում դերասան Վիգեն Ստեփանյանը նշեց, որ ընդամենը 3 օր առաջ Սոս Սարգսյանը զանգահարեց իրեն եւ հրավիրեց նարդի խաղալու: “Նարդի խաղալը նրա հետ ուղղակի խաղ չէր, այլ կյանքի եւ օրվա յուրահատուկ փիլիսոփայություն”,-ասաց նա: Երիտասարդ դերասան Սոս Ջանիբեկյանը չկարողացավ զսպել արցունքները: “Ախր ծնվածս օրվանից գիտեմ իրեն, իմ կնքահայրն է: Ինձ թվում է, թե աշխարհն է փլվել”,-ասաց նա:

Մեզ հետ իր հույզերով կիսվեց նաև Ռաֆայել Քոթանջյանը.” …մեր կյանքը աղքատացավ, մեզանից գնաց հայ կինոյի նահապետը”:

Արմեն Էլբակյանը հազիվ զսպելով հուզմունքը` “Ամբողջ Սունդուկյանի թատրոնի այդ սերունդը աչքերիս առաջով անցավ, ու կարծես ամփոփվեց, մնաց միայն Վարդուհի Վարդերեսյանը: Ես կարող եմ ասել, որ ինչ եղավ մեզ եղավ, մեր երկրին եղավ, մեր հողին եղավ, նա մեզանից գնաց……..բայց կյանքը շարունակվում է”:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ