04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում

Սեպտեմբերի 25-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին «Կանալ-Կովկաս» լոկալ օպերատիվ կանխարգելիչ միջոցառման անցկացման հետ կապված կազմակերպչական հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցում էին միջոցառման նախապատրաստման և  իրականացման համար պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի կողմից այս տարվա օգոստոսի 8-ին հաստատված պլանի կետերի կատարողականներն ապահովելու նպատակով մինչ օրս իրականացված և ընթացքի մեջ գտնվող միջոցառումները ներկայացրեց ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:

Միջոցառումը պատշաճ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Հունան Պողոսյանը պլանով նախատեսված ստորաբաժանումների ղեկավարներին տվեց կոնկրետ հանձնարարականներ:

Մասնավորապես, նախատեսվում  է ոստիկանության կրթահամալիրում կազմակերպել հատուկ նշանակության վարչության ծառայողների հատուկ վարժանքների ցուցադրում, միջազգային համակարգման շտաբի օպերատիվ վարչության աշխատանքների կազմակերպման համար ապահովել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ և այլն:

Ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը խորհրդակցության  ավարտին պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց պարբերաբար զեկուցել աշխատանքների ընթացքի մասին

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ