20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

“Բարսելոնան” Եվրոպայի ամենաարդյունավետ ակումբն է

Կատալոնական “Բարսելոնան” եվրոպական նոր մեկնարկած մրցաշրջանում շարունակում է մնալ ամենաարդյունավետ ակումբը:

Խերարդո Մարտինոյի գլխավորած ակումբը անցկացրած 6 խաղում խփել է 22 գնդակը՝ միջինը մեկ խաղին բաժին է ընկնում 3,6 գնդակ:

“Բարսելոնայից” շատ գնդակ խփել է “Անդերլեխտը” Բելգիայի առաջնությունում:  Բրյուսելյան ակումբը մրցակիցների դարպասը գրավել է 28 անգամ, բայց 8 խաղում : Նրանց միջին արդյունքն է 3,25 : 

“Անդերլեխտին” հաջորդում է միլանյան “Ինտերը”, որոնք 5 խաղում խփել են 15 գնդակը :

Նրանց միջին արդյունավետությունը կազմում է 3 :

Այս եռյակին հաջորդում է հոլանդական “Հերենվենը”, ովքեր 7 խաղում խփել են 19 գնդակ՝ 2,71 միջին արդյունավետությամբ , Դորտմունդի “Բորուսիան”՝ 6 խաղում 16 գնդակ ՝ միջինը մեկ խաղում 2,6 գնդակ եւ ֆրանսիական “Մոնակոն”՝ 7 անցկացրած խաղ, 13 խփած գնդակ, որը միջին հաշվարկով անում  է 1,85 գնդակ մեկ խաղում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ