07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Պետականությունը միայն նախարարները չեն. ակցիա` հանուն փակ շուկայի/վիդեո/

Այս պահին “Փրկենք հուշարձանն օլիգարխից” քաղաքացիական շարժումը մեկնարկեց իր հերթական երթը “ազատագրված” Մսշտոցի պուրակից դեպի Երեւանի թիվ մեկ կամ ծածկած շուկա: Նախաձեռնության անդամները հավատում են, որ իրենց սկսած պայքարը ունենալու է ցանկալի արդյունք: Նախաձեռնության անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ եթե մենք պարտվենք այս պայքարում, նշանակում է մենք կորցնում ենք մեր պետականությունը:

“Պետականությունը վարչապետը կամ նախարարները չեն: Պետականությունը նա է, ժողովրդի պայքարի ոգու հաստատումն է”:

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս պահին ծածկած շուկայի մոտ հակադեմ ակցիայով հավաքվել են նաեւ շուկայի սեփականատիրոջ կողմնակիցները:Նրանք պնդում են, որ Սամվել Ալեքսանյանի շնորհիվ, ոչ թե կործանվում այլ փրկվում է հուշարձանը.”Փակ շուկայի ճարտարապետի անունը կրող հուշատախտակը կորել էր փոշու մեջ, ընկեր Ալեքսանյանը եկավ՝ մաքրեց: Սաղ տարածքը կռիսանոց էր լավություն չեն կարում վատություն թող չանեն: Ալեքսանյանը բոլոր բարեգործներից տարբերվումա նրանով, որ Հիսուսի նման գաղտնի է անում իր բարեգործությունները”,-իրար հերթ չտալով բղավում էին շուկայի սեփականատիրոջ շահերի պաշտպանները:

Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ