07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ինչ-որ մեկը խիզախ, քաջարի մարտիկի նման կմտնի

ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Գևորգ Կոստանյանը քիչ առաջ Ազգային ժողովում հանդիպեց նաև ՀՅԴ-ի խմբակցության հետ:

Խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին ներկայացրեց հանդիպման մանրամասները:

Նա նշեց, որ իրենք լսել են Կոստանյանի տեսակետները իր նշանակման հետ կապված: ՛՛Նա ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ է նախատեսում իրականացնել, ինչ նոր մոտեցումներ, մոդելներ պետք է կիրառի, որ նորարություն լինի, ինչ մեթոդներ՛՛,-ասաց Ռուստամյանը:

ՀՅդ-ը բարձրաացրել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի հարցը: ՛՛ Հիմա երբ ինքը պետք է դատախազ նշանակվի, ինչպես է տեսնում Ազգային ժողովի վերահկսման հարցը, ավելի բարձր մակարդակ ապավոելը դատական գործունեության նկատմամբ, և դրա հետ կապված մոտեոցումները որն է, որովհետև իրեն շատ լավ հայտնի է որ մեր խնդիրն ընդհանրպես խորհրդարանական համակարգին անցնելն է և այդ տիրույթում Աժ-ի վերահսկողության հանարվորությունները կարևոր քյալերից մեկը կլինի՛՛,-շեշտեց պատգամավորը:

Երկրորդ խնդիրը ՀՅԴ-ի 11 կետերի հետ կապված է եղել, որի կարևորագույն կետերից մեկը արդարության նկատմամբ վստահության բացակայությունն է:

Մյուս խնդիրը Հրաչ Մուրադյանի գործի քննության հետ է կապված եղել: ՛՛Այս հարցով էլ պայմանավորվեցինք վերահսկողություն իրականացնել, որ նրա սպանության բացահայտումը տեղի ուեննա հնարավորինս սեղմ ժամկետներում՛՛:

Հարցին, թե իրենք կողմ էին Աղվան Հոսվեփյանին, իսկ նա ու Կոստանյանն իրարից տարբերվող անձինք են, հիմա ինչպես են վերաբերում այս թեկնածուին, նա պատասխանեց. ՛՛Աղվան Հովսեփյանն ավելի փորձառու դատախազ է, իսկ Գևորգ Կոստանյանն այդքան մեծ փորձառություն չունի, բայց ունի շատ հետաքրքրիր մոտեցումներ որակական իմաստով, ինչը դրական է: Անձի հետ կապված մենք խնդիր չունենք, մենք խնդիր ունենք համակարգի հետ կապված: Մեզ համար շատ կարևոր է, որ դատախազի կողմից ԱԺ-ին պարբերաբար ներկայացվող հաշվետվությունը լինի իրական և խորհրդարաննն էլ լուրջ ազդեցություն ունենա՝ ընդունել կամ չընդունելու հարցով՛՛:

Նրա հավաստմանբ՝ անձով իրենք չեն առաջնորդվում, որովհետև չեն հավատում, որ մեկ հոգին կարող է փոխել գործող համակագրը. ՛՛Ես չեմ հավատում, որ մեկը կգա, կփոխի այս համակարգը: Դրա համար պետք է ստեղծվեն երաշխիքներ՝ սահմանադրական, ինստիտուցիոնալ, որ կարողանանք իրական դարձնել հակակշռման էլէմենտները: Ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը խիզախ, քաջարի մարտիկի նման կմտնի համակարգն ու ամբողջությամբ կփոխի այն: Այսպես չի կարող լինել՛՛ :

Հարցին, թե Գևորգ Կոստոնյանի անմիջական դերակատությունը Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելու հարցում տեսնո՞ւմ եք և արդյոք այս հարցը տրվել է խմբակցության պագամավորների կողմից Գևորգ Կոստանյանին, Ա. Ռուստանյանը պատասխանեց. ”Ոչ, ժամանակը չէր բավականացնի այդ հարցն անդրադառնալու, բայց մենք տեղյակ ենք, մեր տեսակետը հայտնել ենք”: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ