«Քվեարկե՛ք արդարության ու շանսի օգտին»
«Երբ քվեաթերթիկի հետ մենակ կլինեք, քվեարկեք արդարության ու շանսի օգտին: Քվեարկե՛ք քաղաքական փոքրամասնության օգտին», – ԱԺ-ում իր ելույթի ընթացքում հայտարարեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով պատգամավոր ընտրված Արտակ Զեյնալյանը՝ հորդորելով ԱԺ պատգամավոր ընտրել Էդմոն Մարուքյանին:
Հիշեցնենք՝ քիչ հետո գործադիրում ԱԺ խոսնակ են ընտրելու:
ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանն իր հերթին շեշտեց՝ Բաբլոյանը իր գորշի նկատմամբ ընդգծված պատասխանատվություն ունի, ուստի շահեկանորեն տարբերվում է մյուսներից:
«Նա առաջին հայացքից այնքան մեղմ ու հանդարտ է երևում, բայց շատ պատասխանատու ու կոմպրոմիսներ փնտրո մարդ է», – խոսելով Բաբլոյանի հատկանիշների մասին ՝ ասաց Հարությունյանը՝ ընդդիմությանը վստահեցնելով, որ այս պատասխանատու փուլում Արա Բաբլոյանը կկարողանա հավուր պատշաճի կատարել իր աշխատանքը: