03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կարևորը որ սառնասիրտ տղա ա. գեներալը՝ Վիգեն Սարգսյանից

«Ամեն տեղ էլ բզեզներ կան, «Հանրապետական»-ից պրծանք, հիմա էլ բզբզացողներին անցանք»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ  զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որե բզբզացողներ կան: Հարցին՝ խորհրդարան չանցած ուժերից ում է ամենաշատը կարոտելու, Սարոյանը պատասխանեց. «Այ մարդ, հո էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞, այ ցավդ տանեմ, փողոց կա, ռեստորան կա, հարսանիք կա, կնունք կա, ոնց ֆռում ես , էլի նույն մարդիկ են էլի»:

Կարեն Կարապետյանի գործունեության մասին խոսելով՝ նա շեշտեց՝ վստահ է՝ կարգուկանոնի պակաս չի լինելու: «Հնարավոր չի, որ Կարեն Կարապետյանը մի բան որոշի ու չանի»:

Վիգեն Սարգսյանի աշխատանքը ևս նա դրական գնահատեց: «Արդեն լրիվ տիրապետում է ոլորտին, բանակի հետ սերտ կապված է: Ամեն ինչ նոր է սկսվել, ամեն ինչ դեպի լավն ա գնալու, կարևորը որ սարնասիրտ տղա ա, բա մենք ինչի՞ համար ենք, խորհրուրդ կտանք, մենք ազգովի կկռվենք»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ