«Սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ ա մեր ընկերը»
«Մենք պտի ուժեղ էղինք, որ թուրքը սսկվի, նստի իրա տեղը»,-կարծում է ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Դիտարկմանը, թե նրա մարտական ընկերներից ոմանք այժմ խորհրդարանում ընդդիմադիր դաշտում են, Սարոյանն ասաց, որ դա նրանց ընկերությունը չի ստվերում: «Հա ի՞նչ անենք, իրանք մեր ընկերներն են, շատ նորմալ եմ դրան նայում, սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ ա մեր ընկերը, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անել, ամեն մարդ իրա մտածելակերպն ունի, ես՝ իմ գաղափարներով, ինքը՝ իրա, էտի չի խանգարում մեր ընկերությանը»:
Հարցին՝ իսկ Սեյրան Օհանյանին է՞լ է ընկեր համարում, Սարոյանը պատասխանեց. «Այո, ոչ մի անգամ, ոչ մի բան չի փոխվել»: Սարոյանը նաև ափսոսանք հայտնեց, որ Օհանյանն այլևս նախարար չէ: «Զաթո ես եմ ձեր ուրախությունը»,- ասաց Սարոյանը՝ արձագանքելով հարցին՝ ի՞նչ գործունություն է ծավալելու նոր խորհրդարանում: