09 Մայիսի, Saturday, 2026
KFC

Ո՞ւմ է բոյկոտում «Ելքը»

«Ելք» դաշինքի խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Խորհրդարանի նիստերի դահլիճում ելույթ է ունենում ՀՀ նախագահը, և ինչպես արդեն հայտնել ենք, «Ելք»-ից որևէ պատգամավոր ներկա չէ դահլիճում: Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք հենց նախագահին են բոյկոտում, թե ԱԺ նիստը, սակայն պատգամավորներև հրաժարվեցին մեկնաբանություններ տալ՝ ասելով. «Նիստն ավարտենք, վերջացնենք, ապա բոլոր հարցերին կպատասխանենք»: 

Սասուն Միքայելյանն ասաց, թե մոտ մեկ ժամ կտևի նիստը: Իսկ Էդմոն Մարուքյանն էլ ասաց, որ պատրաստվում է իր ելույթին, և ինքն էլ չի կարող հիմա ասել, թե ինչ են քննարկում:

«Ելքի» խմբակցությունը տեղակայված է Հայ ազգային կոնգրեսի արդեն նախկին աշխատասենյակում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ