25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ովքեր կլինեն հանձնաժողովների նախագահները

Վաղը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում: Ըստ այդմ առաջարկվելու է 12 մշտական հանձնաժողովների  թիվը կրճատել 3-ով: Այս դեպքում ՀՀԿ-ն իրավունք կունենք 6 հանձնաժողովի նախագահ ունենալ: Այս մասին այսօր կայացած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա տեղեկացրեց, որ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն առաջադրելու է Գագիկ Մինասյանի, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Արմեն Աշոտյանի, Տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Խոսրով Հարությունյանի, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հրայր Թովմասյանին, Ներքին գործեր և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Կորյուն Նահապետյանի, Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Հակոբ Հակոբյանի թեկնածությունները:

Ինչ վերաբերում է Կառավարությանն, ապա Է. Շարմազանովը հիշեցրեց, որ վաղը օրենքով սահմանված կարգով կառավարությունը հրաժարական է տալու, իսկ ՀՀԿ վարչապետի թեկնածուն, ինչպես նախկինում որոշվել էր, լինելու է Կարեն Կարապետյանը: Նա նաև տեղեկացրեց, որ նիստերի ժամանակ չի քննարկվել Արդարադատության նախարարի պաշտոնի հարց

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ