02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Թեժ ինտրիգներ ԵԼՔ-ում. Նիկոլը կզիջի՞. Հրապարակ

ՀՀԿ-ին զուգահեռ, նույն օրը ոչ միայն «Ծառուկյան դաշինքում», այլեւ ընդդիմադիր «Ելք»-ում կորոշեն Աժ խմբակցության ղեկավարի, քարտուղարի հարցերը։ «Ելք»-ում գրեթե բացառում են, որ փակ քվեարկություն կանցկացնեն, ասում են՝ «եսիմինչ» հարց չէ, որի համար արժե քվեարկել։

Այդուհանդերձ, ընտրությունը կայանալու է թեժ մթնոլորտում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում վստահ են, որ խմբակցությունը ղեկավարելու Է Նիկոլ Փաշինյանը, ով «դիրքւսյին» առավելություն ունի բոլոր պատգամավորների եւ էդմոն Մարուքյանի նկատմամբ, քանի որ ռեյտինգային ընտրակարգով Երեւանի կենտրոնում հավաքել է մոտ 12 հազար ձայն։

«Լուսավոր Հայաստանի» ժողովուրդն ել կոնտրփաստարկ ունի՝ «Տաշիրի» Կարեն Կարապետյան, Դերժավայի Արկադ, Վահրամ Բաղդասարյան բերմուդյան եռանկյունու դեմ առաջադրվելն ու ռադարներից չանհետանալն արդեն իսկ հերոսություն է։

Հիշեցնենք, որ Լոռու մարզում Մարուքյանի օգտին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն մարզից ստացած 12 հազար ձայնը «ԼՀ»–ականները վերագրում են Մարուքյանին։ Եթե Աժ խմբակցության ղեկավար դառնա Փաշինյանը, ապա Երեւանի ավագանու խմբակցությունը կղեկավարի «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանը, եթե Աժ–ում ընտրվի էդմոն Մւսրուքյանը, ապա ավագանիում «ՔՊ»–ից՝ Արայիկ Հարությունյանը։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ