06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Սահմանադրական բարեփոխումները Մաքսային միության հետ կապված չեն

Սահմանդրական բարեփոխումների հանձնաժողովն արդեն մի քանի նիստեր է անցկացրել: Այս մասին այսօր ՀՀ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա հայտնեց, որ յուրաքանչյուր շաբաթ նիստեր հրավիրվում են: ”Մինչև եկող տարի ապրիլը մենք ունենք ժամանակ հայեցակարգ մշակելու: Այսինքն` նախնական նախագծերը կլինեն տարեվերջին, այդ ժամանակ ինչ ուղղությամբ են զարգանում, կասենք: Հանձնախումբը խորհրդատվական մարմին է, այնպես չէ, որ ինչ որոշվեց այնտեղ այդպես էլ լինելու է: Այս նախագիծը դեռևս ներկայացվելու է նախագահին և նախագահն է այս պարագայում այն սուբյեկտը, որ իրավունք ունի կամ նախաձեռնելու կամ ընդհանրապես ոչինչ չանելու, փոփոխությունnեր կատարելու և այլն՛՛,-պարզաբանեց նախարարը:

Հրայր Թովմասյանը շեշտեց, որ սահմանադրական բարեփոխումները Մաքսային միությանը միանալով չեն պայմանավորված:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ