06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում եւ տեղեկացնում է

Ճանապարհային  ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:

Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին  տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:

Ճանապարհային  ոստիկանություն

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ