04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կամ Վոլոդյան կգա կամ մենք կգնանք … իրարանցում կառավարության մոտ /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ խաղաղ բողոքի մթնոլորտը շիկացավ: Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը իրենց աջակցությունը հայտնեցին՝ նստացույց հայտարարած ազատամարտիկներին: Հիշեցնենք, նրանք պահանջում են ազատ արձակել կաշառք վերցնելու մեղադրանքով երկամսյա նախնական կալանավորման մեջ գտնվող պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:

”Որտեղ են մեր տղաներին սպանողները, ինչու չեն ձերբակալվում, որ եկել էս մարդուն են ձերբակալել”,- գոռաց մայրերից մեկը:

Henaran.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Տիգրան Հարությունյանը նշեց, որ այս պահին արդեն 500 ազատամարտիկի ստորագրություն է հավաքվել Վոլոդյա Ավետիսյանին երաշխավորելու համար: Քաղաքական ուժերին չեն շտապում դիմել՝ ”Իրանք գիտեն մեր տեղը, որ ուզեն կգան, կմիանան”:

Տիգրան  Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ՛՛գնդապետի մոտ առողջական լուրջ խնդիրներ են ի հայտ եկել: Ջղերը չեն դիմանում, փաստորեն, էդ մարդու ջղերի հետ են խաղում”:

Իսկ “զոհված ազատամարտիկ” ներկայացած Կոլյա Քոչարյանը իր պահանջը այսպես ձևակերպեց. ”Կամ Վոլոդյան կգա կկանգնի մեր կողքը, կամ մենք հերթով կգնանք իրա մոտ”:

 

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ