03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների  նախնական արդյունքներին: Այս մասին   տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Նախևառաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել մեր բոլոր այն համաքաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին մեր ծրագրին: Սա իսկապես պարտավորեցնող է ու ակնկալում եմ, որ այսուհետ բոլորս միասին պետք է աշխատենք կրկնապատիկ եռանդով, նույնիսկ արտակարգ ռեժիմով, որպեսզի արդարացնենք մեր համաքաղաքացիների վստահությունը:

Քաղաքացիներից ստացել ենք բազմաթիվ նոր առաջարկներ, մենք պետք է դրանք բազմակողմանի քննարկենք, անհրաժեշտության դեպքում դրանք դարձնենք ծրագրային առաջնահերթություններ ու, կյանքի կոչելով, ապահովենք Երևանի շարունակական զարգացումը: Համոզված եմ, որ մեր թիմը կարող է արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները՝ ամբողջությամբ իրականացնելով բոլոր այն ծրագրերը, որոնք ներկայացրել ենք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ