11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստղերը գուշակում են՝ որն է լինելու Հայաստանի ՛՛վերջը՛՛

՛՛Վերջին շրջանում տեղի են ունենում այնպիսի երևույթներ, որոնք տրամաբանական շղթայից մի փոքր դուրս են գալիս, այն երևույթները, որոնք նախկինում էզոթերիկ բնույթ էին ունենում, հիմա տարածված են բոլոր բնագավառներում: Ստեղծված է իրավիճակ Մերձավոր Արևելքում, որը պետք է բերեր կոնկրետ պատերազմի, բայց պատերազմ չեղավ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ Մաքսային միություն, թե Եվրամիություն երկընտարնքի պարագայում էլ ի հայտ եկան կամազգային օքսիմորո բնույթի երևույթներ, սա նշանակում է, որ պետք էր համատեղ անհամատեղելիությունը:

՛՛Գնալով մենք վտանգում ենք դադարեցնել մեր իսկ էվոլուցիան: Հայաստանի բրենդը դառնում է  օքսիմորային քաղաքականություը, որը հասունացած է՛՛,-նկատեց նա:

Աստղաբանը հայտարարեց, թե Հայաստանն անխզելիորեն կապված է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և Ճապոնիայի հետ: ՛՛Սրանք Հայաստանի հետ կապված են եղել մի քանի դար շարունակ և քաղաքական վերադասավորումների ընթացքում ասյ կապը անխզելի է դարձել՛՛,-ասաց նա:

Հարցին, թե ինչ են գուշակում աստղերը, ինչպիսին է լինելու Հայաստանի ՛՛վերջը՛՛, Հովհաննիսյանը պատասխանեց. ՛՛Հարցը տրամաբանական է, խորը, փիլիսոփայական: Վերջ հասկացողությունը շատ հարաբերական է, միգուցե սկիզբ ու վերջ Հայաստանի համար չկա՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ