23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անապահովներին չեն պարտադրում

Կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությանը կտրամադրվի 14,635,4 հազար դրամ կառավարության պահուստային ֆոնդից՝ փոխհատուցելու դանիական ՛՛Հանս Քրիստիան Կոֆոեդ՛՛ բարեգործական հիմնադրամին այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին 40 անօթևան մարդու ժամանակավոր կացարանով, տաք սննդով և հագուստով ապահովելու հետևանքով գոյացած պարտքերի մարման համար:

Նախքան որոշումն ընդունելը վարչապետը հետաքրքրվեց, թե ինչպես են գտնում այն մարդկանց, ովքեր այդ կացարանների կարիքը ունի: Նախարարը տեղեկացրեց, որ սովորաբար նման այդ անձինք չունեն փաստաթղթեր, մշտական կեցության վայր և շատ դեպքերում ուղղակի փողցներում են գիշերում: ՛՛Համապատասխան սոցիալական աշխատողները այդ անձանց ներգրավում են ժամանակավոր կացարանում և կատարում հոգեբանական, փաստաթղթերը գտնելու, կազմելու, ինչպես նաև առողջապահական տիպի ծառայություննր՛՛,-ասաց նա: Նախարարը նաև ընդգծեց, որ ոչ մեկի նկատմամբ չի կարող պարտադրանք լինել՝ մարդիկ տեղափոխվում են ժամանակավոր կացարաններ իրենց ցանկությամբ: ՛՛Եթե անձինք չեն գալիս, ապա շրջիկ ավտոբուսի միջոցով նրանց հենց իրենց կենցության վայրում օգնություն է տրամադրվում: Սա ամբողջ աշխարհի փորձն է՛՛,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ