21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Վերեւից ինչ թելադրեն, այնպես էլ կլինի. Ս. Սաֆարյան

Երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ, ովքեր ներկայացել են որպես սահմանապահներ եւ փակելով ճանապարհը` թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ վերջինները փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է նրանց տեսախցիկը:

Դեպքի հետ կապված Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

Միջադեպի հետ կապված Henaran.am-ի հետ զրույցում “Ժառանգության” անդամ Ստյոպա Սաֆարյանը նշեց, որ առանձնապես հույսեր չի կապում գործն արդարացի քննելու հետ:

 “ՀՀ արդարադատության հետ կապված որևէ մեկը հույեր չի կարող ունենալ, որովհետեւ երկրում արդարադատություն չեն թողել: Կարծում եմ` ինչպես վերեւից թելադրեն, այդպես էլ կլինի ընթացքը”,- ասաց նա:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ