05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Երիտասարդներն ավելի հակված են հակաբեղմնավորիչներ օգտագործելու

Սեպտեմբերի  26-ը հակաբեղմնավորման համաշխարհային օրն է: Հակաբեղմնավորիչների օգտագործումը սկսվել է ընտանիքի կազմավորման հետ, երբ կինը սկսել է ինչ-որ միջոցներով վերահսել երեխաների քանակը:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպմանն ասաց առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Հակաբեղմանվորիչները բաժանվում են երկու մեծ խմբի` ժամանակակից եւ ավանդական հակաբեղմնավորիչ միջոցներ: 

“Ավանդականը պրիմիտիվ, ծախս չպահանջող միջոցներ են` քիմիական նյութեր, դեղաբույսեր, ընդհատված սեռական ակտ, հաշվարկներ, կրծքով կերակրելու ժամանակաշրջան եւ այլն”,- ասաց Գ. Ավագյանը` նշելով, որ ժամանակակից հակաբեղմնավորիչներն էլ հորմոնային միջոցներն են ու իմպլանտները` պահպանակներ, հակաբեղմնավորիչ հաբեր, հատուկ բժշկական պարույրներ եւ այլն:

Կա նաեւ կամավոր ստերիլիզացիայի միջոցը, երբ զույգերի համաձայնությամբ կնոջ փողերը կապում են: Ըստ բանախոսի, դա տեղի է ունենում, երբ կինն արդեն 2-3 կեսարյան հատում է տարել եւ նրան այլեւս չի կարելի հղիանալ: Սա, սակայն, անդարձ միջոց է, որը շատ հազվադեպ է իրականացվում:

“Հայաստանում 3 անգամ իրականացվել է առողջապահական-ժողովրդագրական հետազոտություններ, որոնց 5 000 կին է մասնակցել: Հետազոտվածների 98 տոկոսն իմացել է ժամանակակից հակաբեղմնավորիչների մասին”,- ասաց բանախոսը:

Սակայն հարցվածներից միայն 55 տոկոսն է օգտագործել հակաբեղմնավորիչներ, որոնցից 27 տոկոսը` ժամանակակից հակաբեղմնավորիչներ:

“Անցանկալի հղիությունից խուսափելու, աբորտի չդիմելու պայմանը ժամանակակից հակաբեղմնավորիչների գրագետ օգտագործումն է”,- ասաց Գ. Ավագյանը` նշելով, որ երիտասարդներն այսօր ավելի հակված են հակաբեղմնավորիչներ օգտագործելու:  

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ