16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եթե մարզիչներիս լսեի, ոսկի մեդալ կնվաճեի. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ոճի Հայաստռանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռոման Ամոյանի համար դժվար է եղել մասնակցել մի քանի օր առաջ կայացած աշխարհի առաջնությանը: Այս մասին մարզիկն ասաց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: 

”Շատ դժվար էր մոտենալ այս աշխարհի առաջնությանը, դադարից հետո վերադարձա մեծ սպորտ ու բոլորը լավ եմ գոտեմարտել, կիսաեզրափակիչը տանուլ տվեցի իմ սխալ մարտավարությամբ երևի, ուշ էի սկսել դա էր պատճաը”,-ասաց Ամոյանը:

”Ամեն ինչ դեռ առջևում է, գալիք տարիներում ավելի հաջող կմասնակցեմ առաջնություններին, իսկ աշխարհի, թե Եվրոպայի առաջնություններին, դա արդեն մարզիչները գիտեն”,-նշեց նա:

Հիշեցնենք, որ Ամոյանը դարձել է բրոնզե մեդալակիր:

Առաջնության արծաթե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը ևս գոհ է իր գոտեմարտերից: Նա էլ էր ներկա ասուլիսին և ասաց, որ եթե վերջին վայրկյաններին լսեր մարզիչների կոչերը, որ իրեն էլի միավորներ են հարկավոր, ապա կնվաճեր ոսկե մեդալ: ”Լարվել էի ու չէի լսում մարզիչներին”,-եզրափակեց Արթուրը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ