16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

՛՛Շիրակ՛՛ կամ ՛՛Փյունիկ՛՛

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի ՛՛Հանրապետական՛՛ մարզադաշտում կխաղարկվի Հայաստանի ֆուտբոլի սուպերգավաթը : Միմյանց դեմ կմրցեն չեմպիոն Գյումրիի ՛՛Շիրակը՛՛ եւ գավաթակիր Երեւանի ՛՛Փյունիկը՛՛: Հայկական ֆուտբոլի երախտավորներից մեկի ՝ Հակոբ Տոնոյանի անունը կրող սուպերգավաթը կխաղարկվի 16 – րդ անգամ :

՛՛Շիրակը՛՛ եւ ՛՛Փյունիկը՛՛ միմյանց դեմ սուպերգավաթում կմրցեն երրորդ անգամ: Նախորդ երկու դեպքում հաջողությունը ուղեկցել է գյումրեցիներին :

Առաջին դեպքում Շիրակը հաղթել է սուպերգավաթի առաջին խաղարկությունում՝ հեռավոր 1996թ. , որտեղ գրանցվել է 3-1 հաշիվը ՝օգուտ գյումրեցիների: Երկրորդ դեպքում Շիրակը Փյունիկին սուպերգավաթում հաղթեց 2003թ., որտեղ Գյումրիի թիմը 2 – 1 հաշվով կամային հաղթանակ տարավ :

Ավելացնենք նաեւ, որ ՛՛Շիրակը՛՛ սուպերգավաթակիր է դարձել երեք անգամ , իսկ ՛՛Փյունիկը՛՛ պատվավոր տիտղոսին արժանացել է 8 անգամ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ