20 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ապամոնտաժում են

Մեկնարկել է փոքր կենտրոնի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սեպտեմբերի 23-ից մեկնարկել է մայրաքաղաքի փոքր կենտրոնի մեծ և միջին չափի գովազդային վահանակների ապամոնտաժման գործընթացը: Երեկոյան ժամը 23-ից հետո ապամոնտաժման աշխատանքներ են կատարվել Սայաթ-Նովայի պողոտայի մինչև Խանջյան փողոց ընկած ճանապարհահատվածում: Գովազդային  մեծ վահանակներ են ապամոնտաժվել նաև Թումանյան փողոցում:

Ընդհանուր առմամբ, ապամոնտաժվել է 13 գովազդային վահանակ:

Երեկոյան ժամն ընտրվել է՝ հաշվի առնելով փողոցների երթևեկի ծանրաբեռնվածությունն ու  անվտանգության ապահովումը: Նշենք, որ ապամոնտաժումներն իրականացվում են գովազդային ընկերությունների ուժերով:

Այսօր երեկոյան փոքր կենտրոնում ապամոնտաժման աշխատանքներ կիրականացվեն, և ամբողջությամբ կավարտվի Թումանյան փողոցի մեծ և միջին գովազդային վահանակների ապամոնտաժումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ