Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել հոգևոր արժեքները, որոնք մեզ դարձնում են միասնական ժողովուրդ. Սերժ Սարգսյան
Քիչ առաջ Մայր Աթոռ Սուրջ Էջմիածնում մեկնարկեց Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը:
Ինչպես տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը, ժողովը նախագահում են Ամենայն Հայոց կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը:
Նախքան ժողովի սկսելը ներկաներին ողջունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը նշեց, որ ուրախ է գտնվել հայոց հոգևոր կենտրոնում:
՛՛Լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր աշխատանքներին ու երախտապարտ եմ ձեզնից՛՛,-դիմելով սփյուռքում գործող հոգևորականներին՝ ասաց նա:
Նախագահը շեշտեց, որ արդեն 22 տարի է, ինչ ՀՀ-ը անկախություն է ձեռք բերել, սակայն եկեղեցին երբեք չի կորցրել իր կարևորագույն դերը, իսկ հայոց եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունները:
՛՛Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել հոգևոր արժեքները, որոնք մեզ դարձնում են միասնական ժողովուրդ՛՛,-նկատեց նախագահը՝ հավելելով, որ մենք դարակազմիկ իրադարձության ականտեսն ենք դառնում հիմա:
Սերժ Սարգսյանը նշեց, որ հանգամանքների բերումով դարեր շարունակ հնարավոր չի եղել գումարել հայոց եկեղեցու Եպիկոպասաց դասի ժողովը: ՛՛Այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ խնդիրը:
Ես վստահ եմ, որ այս ժողովը կարձանգրի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում՛՛:
Նախագահի խոսքով՝ այս ժողովը մեր եկեղեցուն պատմության նոր փուլ է տեղափոխում:
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Սիրիայում տիրող իրավիճակին՝ հույս հայտնեց, որ խնդիրը քաղաքական հանգուցալուծում կստանա և մեր բարեկամն երկրում կդադարեցվի արյունահեղությունը: Նախագահը շեշտեց, որ սիրիահայերի խնդիրը մեր ամենօրյա թիվ մեկ մտահոգությունն է:
Ելույթի ավարտին Սերժ Սարգսյանը հույս հայտնեց, որ այս ժողովը կդառնա պարբերական: