06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Ախպեր, չես ուզում կույս մնաս, գնա… /վիդեո/

ԱԺԴ առաջնորդ, Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ ”Նոր քաղաքական մշակույթ” կուսակցության  ղեկավար Անի Զաքարյանը իր քաղաքական կարիերայում հաջողության չի հասնի, թեկուզ նրա մուտքը քաղաքականություն բազմաթիվ խոսակցությունների առիթ հանդիսացավ: Այս մասին սադոյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Անի Զաքարյանը հիմնելով նոր կուսակցություն` ասել էր, թե իր կարծիքով` աղջիկը պետք է մինչև 26 տարեկանը զրկվի կուսությունից:

”Ամեն մի աղջնակ իրավունք չունի մեր ազգային մշակութային արժեքների մասին խոսել: Պատկերացրեք` միջուկային ֆիզիկայի մասին խոսի դպրոցական կրթությամբ մարդ, ով լուրջ թվաբանություն չգիտի:

Երբ որ մի աղջիկ կարծիք է հյատնում առանց հասկանալու, որ իր այդ գաղափարը վնաս է ընտանիք գաղափարին, երեխաներ ունենալու խնդիրներին, հիմա երբ որ մենք դեմոգրաֆիկ խնդիրներ ունենք, էս աղջնակն ի՞նչ է մտածում”,-նշեց Սադոյանը:

Հարցին, թե սա քաղաքական PR համարում է, նա պատասխանեց. ”Ուզում ա` անուն հանի իբր թե համարձակ աղջիկ է ու ասում է թքած կունենամ` իմ մասին ինչ են ասում:

Իհարկե, հաջողության չի հասնելու… ախպեր ջան չես ուզում կույս լինես, գնա, քո համար ինչ ուզում ես արա”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ