13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Փոքր կենտրոնում կապամոնտաժվեն…

 

«Փողոցի երկայնքով տարածվող մեծ գովազդները անդրադառնում են քաղաքի արտաքին տեսքի վրա և հարկավոր է ապամոնտաժել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Երևանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը

 Այսօրվանից սկսած մինչև տարեվերջ՝ Երևանի փոքր կենտրոնում ապամոնտաժվելու են շուրջ 106 գովազդային վահանակ:Արազ Բաղդասարյանի դիտարկմամբ. “Գովազդային վահանակները պետք է համահունչ լինեն քաղաքի տեսքին և չփչացնեն այն: Բոլոր զարգացած երկրներոմ գովազդային վահանակների կոնկրետ քանակ և չափ կա»:

Վարչության պետը նշեց, որ այս թեման երկար ժամանակ քննարկվել է քաղաքապետարանում, սակայն միայն այս տարեսկզբին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ դրանք ապամոնտաժելու որոշում է կայացվել:

«Այս աշխատանքների հիմնական նպատակը քաղաքը ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելն է: Առաջին փուլում աշխատանքները կիրականացվեն  Սայաթ- Նովա, Տերյան, Թումանյան, Կորյուն և Տիգրան Մեծ փողոցներում:

Աշխատանքները կատարվելու են գիշերային ժամերին, քանի որ հնարավորինս մինեմալի պետք է հասցվի քաղաքացիներին և երթևեկությանը պատճառվելիք անհարմարությունները:

Արազ Բաղդասարյանը հավելեց, որ ապամոնտաժված մեկ վահանակի փոխարեն տրամադրվում է ընկերությանը համապատասխան չափսի նոր վահանակ:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ