16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Եդիգարյանը բացեց գոլերի հաշիվը

Երեկ կայացած Ղազախստանի առաջնությունում միմյանց դեմ մրցել են Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Արթուր Եդիգարյանի Կայրաթը եւ Գեւորգ Ղազարյանի Շախտյորը:
Եդիգարյանը մասնակցել է ողջ հանդիպմանը եւ երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացել է գոլերի հաշիվը իր ակումբի կազմում:
Գեւորգ Ղազարյանն էլ փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում եւ կատարել է գոլային փոխանցում: Հանդիպումը ավարտվել է 3 – 3 հաշվով:
Ղազախստանի առաջնության ավարտին մնացել է հինգ տուր, իսկ մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորում է Ակտոբեն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ