11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արժի շատ բան զոհել

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի համար անկախությունն այնքան մեծ արժեք է, որ անհնար է բառերով նկարագրել` ինչ է դա:

”Մարդն անկախ է իր ներքինից` կամ անկախ է, կամ ոչ, և հայրենիքի անկախությունն էլ է այդպես, մարդ կարող է ապրել Հայաստանում ու չլինել անկախ, կարող է  ապրել դրսում ու զգալ անկախ: Ինձ համար Հայաստանն իր ամբողջ գոյությամբ է այնքան կարևոր, որ չեմ ուզում որևէ կոնկրետ անունով որակում տալ: Անկախությունն այն պետաքաղաքական քիչ թե շատ ինքնուրույնությունն է, որ մենք պետք է ունենանք, որքանով ունենք հարցի մյուս կողմն է, անկախությունն այն դժվարամարս սնունդն է, որ մենք ունենք, որը պետք է փորձենք պահպանել, ամենակարևորը մենք ինքներս չսխալվենք ու ինքներս մեզ չվնասենք. երբ չկա մի ուժեղ ձեռք, որ ուղղորդում է, պիտի իքնդ հասկանաս այնքան, որ քո պետությանը չվանսես առաջնորհերթ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը: 

”ՀՀ անկախությունը մի արժեք է, որը պահելու համար արժի շատ բան զոհել”,-հավելեց նա: 

Հարցին, թե սոցիալապես վատ վիճակում գտնվող մարդու համար անկախությունը կարևոր է, Նազենի Հովհաննիսյանը պատասխանեց.

”Եեկուզ հենց իննսունականներից շատ քաղաքագետներ, մարդիկ կանխորոշում էին վատ տնտեսական վիճակ ու, ցավոք, ճիշտ էին, ու եթե համեմատենք` քիչ թե շատ ավելի նորմալ է տնտեսությունը, քան այն ժամանակ, սակայն մեզ պես փոքր երկրի համար շատ դժվար է լինել անկախ ու միաժամանակ տնտեսապես շատ զարգացած: Ես քաղաքական գործիչ չեմ, ու չեմ կարող հստակ ասել, բայց այս խնդիրը եղել է միշտ”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ