04 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

“Բոյկոտ”` ընդդեմ թուրքական ապրանքների

Այսօր լրագրողների հետ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ կինոռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ ընդդեմ թուրքական ապրանքների օգտագործման “Բոյկոտ” վերնագրով հոլովակ է նկարահանել:

Հոլովակի նպատակը եղել է տեղական արտադրությունը խթանելը, որպեսզի ձեռնարկատերերը չվախենան արտադրել, որ այստեղ արտադրեն եւ չգնան ուրիշ երկիր, այնտեղից ապրանքներ բերեն:

“Ճիշտ է, բողոք առաջացավ նաեւ թուրքերի կողմից, նրանք նույնիսկ բողոք ներկայացրեցին Youtube-ում, բայց այն փակվեց: Բողոքողները Հայաստանում ավելի շատ էին, նրանք թուրքական ապրանք բերողներն էին”,– ասաց ռեժիսորը:  

Նա նշեց, որ ինքը դեմ է հենց Թուրքիայից բերված ապրանքներին: “Վերջերս դուրս եկած հրամանի մասին, թե Թուրքիայից սննդամթերք պետք է ներկրվի Հայաստան, ես կրկին ունեմ իմ կարծիքը: Բոլորս էլ գիտենք, թե ինչ թույնի տեսակներ կան, որոնք կարող են երկարաժամկետ լինել եւ ուշ արտահայտվել: Ցանկացած սննդամթերքի մեջ կարող են հիվանդության հարուցիչներ լինեն”,- ասաց նա։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ