22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Երբեք չի դավաճանի

”Չափազանց թանկ, չափազանց սիրելի, տոն բառն այնքան փոքր է, սա ոչ միան տոն է, այլև մեր տեսակի համար, մեր սերնդի, մեր ծնողների մեծագույն ձեռքբերումն է, այնքան բան կա ասելու, բառեր կան, բայց անզոր են նկարագրելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ է իր համար անկախությունը:

Պատգամավորը նշեց, որ վաղ առավոտից արթնացել է և հուզական ու տոնական զգացություններ կան մոտը:

՛՛Շատ ուրախ եմ, որ որևէ բան չի կարող ինձ երբեք խանգարել, որևէ բան չի կարող ինձ երբևէ դուրս տանել մեր երկրից, չի կարող թույլ տալ, որ ես դավաճանեմ: Այն գինն, ինչով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը, գիտակցում եմ ամեն Աստծո օր, իսկ այսօր առավել ևս՛՛,-ասաց նա:

Շուշան Պետրոսյանը կարծում է, որ երիտասարդ սերնդի համար պետք է օրինակ ծառայել՝  սիրելով հայրենիքը:

՛՛Որպեսզի այդքան հեշտ չասեն՝ դու այսօր հաց չտվիր ինձ, ես կթողնեմ ու կգնամ՛՛: 

Հայրենիքի հանդեպ սերը երգչուհին համեմատում է մոր հանդեպ սիրո հետ:

՛՛Ես երբեք չեմ հասկացել, որ ասում են հայրենասեր, ինչու չեն ասում մայրասեր: Ինձ համար հայրենիքը սիրելն այնքան օրինաչափ է, որքան մոր պաշտելը՛՛,-եզրափակեց Շուշան Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ