21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ազատ դեմոկրատներ կուսակցության շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ

Սիրելի’ հայրենակիցներ, Ազատ դեմոկրատներ կուսակցությունն ի սրտե շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության քսաներկուերորդ տարեդարձի առթիվ:

Անկախությունն է այն գերագույն արժեքը, որը հնարավորություն է ընձեռում մեզ միջազգային ասպարեզում ունենալ սեփական դիրքն ու նշանակությունը, առաջնորդվել զարգացման ու առաջընթացի սեփական ուղենիշերով: Անկախությունը յուրաքանչյուր քաղաքացու տալիս է հպարտության և լիարժեքության զգացում:

22 տարի առաջ այս օրը մեր հպարտ ու հաստատակամ քաղաքացիները  իրենց վճռականությամբ Այո’ ասեցին Անկախությանը: Այո’ ասեցին սեփական ապագան անկախ և ազատ երկրում կերտելու իրենց նվիրական երազանքին` վերահաստատելով իրենց ցանկությունը` ապրելու ինքնիշխան, ժողովրդավար, իրավական, սոցիալական պետությունում:

Անկախության և պետականության կերտումը շարունակական գործընթաց է և յուրաքանչյուրս պարտավոր ենք պահպանել և զարգացնել այն` կարողանալով  արժևորել ու ծառայեցնել անկախությունն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման:

Թեև ունենալով բացթողումներ ու սխալներ  մեր անկախության կայացման ու զարգացման ճանապարհին, որոնք իրենց բացասական ազդեցությունն են թողել մեր պետության և մեր քաղաքացիների կյանքի որակի վրա, սակայն ակնհայտ է, որ ՀՀ հպարտ քաղաքացին հաստատակամ  ու վճռական է իր անկախությունն ու անվտանգությունը ամրապնդելու նվիրական գործում:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը շնորհավորելով բոլորիս Անկախության տոնի առթիվ, վստահ է, որ միայն զարգացած ժողովրդավարությամբ, մրցունակ ու ժամանակակից տնտեսությամբ, կայացած քաղաքացիական հասարակությամբ և օրենքի գերակայությամբ  Հայաստանի Հանրապետությունն է ի զորու միջազգային հարթակում հանդես գալու որպես այդ հանրության լիիրավ մաս` անսասան պահելով իր ինքնիշխանությունն ու անկախությունը:

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ